
«Հիմա ո՞վ է երկրում գլխավոր խուճապ տարածողը». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը գիշերը գրել էր, թե Իրանից ժամանած այն մարդը, որի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել, տաքսիով է օդանավակայանից գնացել տուն, ու հետո էլ տաքսիով հիվանդանոց ու տաքսիստներին չեն կարողանում գտնել…
Հիմա էլ գրում է, որ չէ, պարզվում է՝ տաքսիներից չի օգտվել։
Հարց. հիմա ո՞վ է երկրում գլխավոր խուճապ տարածողը։
#գերագույնԳլխավորԽուճապիստ»: