
«Այնպես, ինչպես Իրանից են եկել և 14 օր կարանտին չի կազմակերպվել, հիմա էլ Միլանից են գալիս նույն կերպ». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այնպես, ինչպես Իրանից են եկել և 14 օր կարանտին չի կազմակերպվել, հիմա էլ Միլանից են գալիս նույն կերպ, և եթե Կորոնավիրուս հայտնաբերվի այդ մարդկանից որևէ մեկի մոտ, այն ժամանակ նոր իրենց հետ շփվողներին էլ կմեկուսացնեն։ Դրա փոխարեն Երևան-Միլան չվերթները պետք է դադարեցվեն: Համաճարակի քաղաքներից կամ երկրներից եկած մարդկանց պետք է 14 օրյա կարանտինային պայմաններում պահել: Մի շաբաթ առաջ ասածը չլսելու հետևանքով հիմա վարակված անձի հետ շփվածներին ենք փնտրելու ու մեկուսացնելու, երբ կարելի էր ուղղակի Իրանից ժամանած ուղևորների համար կարանտին սահմանել»: