
«Արսեն Թորոսյանից որևէ լուրջ մեկնաբանություն ակնկալել պետք չէ. այդ անձը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարակաբան Փաշինյանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերով հանրությանն իր facebook-յան գրառման միջոցով տեղեկացրել է, որ Հայաստանում բացահայտվել է առաջին կորոնավիրուսակիրը և ներկայացրել է բացահայտման մանրամասները: Այդ գրառումից մեկ ժամ անց կրկին գրառման միջոցով ավելի մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսով հիվանդության սիմպտոմները, դրա տարածման եղանակները և կանխարգելման ձևերը:
Լավ, մինչև երբ է այս դիլետանտությունը շարունակվելու: Ի՞նչ կապ ունի Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ մեկնաբանությունների հետ:
Հայաստանում չկա՞ առողջապահության նախարարություն և նախարար, չկա՞ն վարակաբաններ, ովքեր ի պաշտոնե պարտավոր են այս ամենին անդրադառնալու: Սա անըդունելի է:
Վարչապետ Փաշինյանը չի ձերբազատվում դեղին մամուլի լրագրողին բնորոշ վարքագծից՝ ցանկանալով ինչ-որ կարևոր իրադարձության կամ դեպքի մասին առաջինը տեղեկացնել հանրությանը: Զավեշտալի էր նաև այն, որ պարոն վարչապետն առողջապահության նախարարի մամլո խոսնակի դերում է հանդես գալիս և տեղեկացնում, թե երբ է վերջինս այսօր մամլո ասուլիս հրավիրելու:
Մի փոքր լրջացեք, ամո՛թ է:
Չնայած, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից էլ որևէ լուրջ մեկնաբանություն ակնկալել պետք չէ: Այդ անձը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա:
Հ.Գ.Փաշինյանի ամենագետ երևալու մոլուցքը նորմալ մարդու մոտ շատ անլուրջ տպավորություն է թողնում և տհաճ է…»: