Բաժիններ՝

Միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը երկու օր առաջ արտագաղթել է Հայաստանից

Միջազգային գրոսմայստեր, 2011 թվականի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող եւ Համաշխարհային Շախմատային Օլիմպիադաների եռակի հաղթող, ՖԻԴԵ աշխարհի առաջնության ֆինալիստ Վլադիմիր Հակոբյանն արտագաղթել է երկրից: Այժմ ապրում է Միացյալ նահանգներում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով եւս գտնվում է ԱՄՆ-ում:

«Սարսափելի՝ ահազանգային լուր։ Երեկ Գլենդելի Փասիֆիկ փողոցով մեքենա վարելիս հակառակ մայթին տեսա մի մարդու, ում շատ նմանեցրի Աշխարհի օլիմպիական կրկնակի կամ եռակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանին. մի բարձրահասակ երիտասարդի հետ էր։ Մեկ ուզեցի ձայն տալ, հետո մտածեցի՝ անշնորհք բան կլինի եւ շարունակեցի ընթացքս… Այնուամենայնիվ այսօր զանգահարեցի մեր ընդհանուր բարեկամ շախմատային աշխարհում լավ հայտնի Արմեն Համբարձումյանին եւ… Պարզվեց, իսկապես Վլադիմիր Հակոբյանն է։ Երկու օր առաջ Հայաստանից տեղափոխվել են ԱՄՆ…Ապրես Նիկոլ, քո սուտի հեղափոխությամբ քանի-քանի արժանավոր մարդկանց ստիպեցիր հեռանալ Հայաստանից՝ Վիգեն Չալդրանյան, Հայկ Մարտիրոսյան, Վլադիմիր Հակոբյան…», – գրում է Պ. Հայրիկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս