
Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:
Կիպրոսի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում ԱԵԼ-ը մրցել է «Ահնաս»-ի հետ և առավելության հասել 4:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Գևորգ Ղազարյանը ԱԵԼ-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին:
ԱԵԼ-ը այժմ 6-րդն է և հետագայում կշարունակի պայքարը մրցաշարի մյուս 5 թիմերի հետ: