«Քաղաքական առումով որտե՞ղ կլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե մարտի մեկին զոհեր չլինեին». Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կազմակերպելով մարտի մեկ, Լևոն Տեր-Պետրոսյանը և իր համախոհները, այդ թվում Նիկոլը, հետագա տարիների ընթացքում քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով կուտակեցին դիվիդենտների ահռելի պաշար: Եվ այս պաշարի շնորհիվ, հարմար դիրքավորվելով քաղաքական դաշտում, մնացին արենայում և Նիկոլի դեմքով հասան իշխանության: Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլի մարտի մեկը, ինքնին մանիպուլյացիաների մի ամբողջ կծիկ էր, որով ուղղորդում էին մարդկանց, հրահրում բախումներ և ժողովրդի մեջ ստեղծում թշնամական տրամադրություններ: Նույն կեղտոտ ձեռագրով, նույն տեխնոլոգիաների կիրառմամբ արդեն իշխանության հասած մարտի մեկյան ցույցերի ակտիվ դերակատարը, այսօր էլ գեներացնում է ատելություն, անհանդուրժողականություն, բանսարկություն և կեղծ տեղեկատվություն, այս ամենը ծառայեցնելով իր քաղաքական շահերին: Հասկանալ է պետք, որ նման ձեռագրով առաջնորդվող մարդու մոտիվացիան, ամենևին կապ չունի ժողովրդի խնդիրների հետ:
Նիկոլ, Պողոս, թե Պետրոս, այնքան ժամանակ ենք ունենալու այս խնդիրը, քանի դեռ մեր հասարակութունը չի հասկացել, որ իրեն կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով պարզապես որպես գործիք են օգտագործում, կերակրելով «թալանով», «կոռուպցիայով», «մարդասպաններով»: Այնքան ժամանակ ենք ունենալու այս խնդիրը, քանի դեռ մեր հասարակությունը չի հասկացել, որ նեգատիվ բևեռներ ստեղծելով երկիր չեն զարգացնում, արդարություն հաստատում, ընդհակառակը՝ կործանում են:
Ի դեպ՝ քաղաքական առումով որտե՞ղ կլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե մարտի մեկին զոհեր չլինեին»:
Կազմակերպելով մարտի մեկ, Լևոն Տեր-Պետրոսյանը և իր համախոհները, այդ թվում Նիկոլը, հետագա տարիների ընթացքում քարոզչական…
Gepostet von Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan am Samstag, 29. Februar 2020