
Արքայազն Հարրին և Ջոն Բոն Ջովին համատեղ երգ են ձայնագրել

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին մասնակցել է ամերիկացի երաժիշտ Ջոն Բոն Ջովիի կոմպոզիցիայի ձայնագրությանը, որը Bon Jovi ռոք-խմբի անփոփոխ ղեկավարն է: Երգի կատարումից մի հատված փետրվարի 28-ին հրապարակվել է Instagram-ում արքայազնի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի համատեղ կայքում։
Unbroken անվանումը կրող կոմպոզիցիան ձայնագրվել է Լոնդոնի «Էբբի-ռոուդ» ստուդիայում, որտեղ իրենց հիթերն են ստեղծել այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ The Beatles-ը, Pink Floyd-ը եւ Oasis-ը: Ինչպես նշել է Daily Mirror թերթը, նոր երգի ստեղծմանը մասնակցել է նաեւ Մեծ Բրիտանիայի մարտական գործողությունների վետերանների երգչախումբը:
Ենթադրվում է, որ Unbroken-ը կդառնա հերթական «Անհաղթների խաղերի» (Invictus Games)՝ նախկին եւ գործող այն զինծառայողների մասնակցությամբ մարզական միջոցառման յուրատեսակ հիմնը, որոնք հաշմանդամ են դարձել: Մրցումները տեղի կունենան մայիսին, Հաագայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: