
Apple-ն արգելում է iPhone օգտագործել ֆիլմերի բացասական հերոսներին

Որոշ սյուժեների շրջադարձերը կանխատեսելն ավելի հեշտ կլինի:
«Աստղային պատերազմներ. Վերջին Ջեդայը» և «Հանել դանակները» ֆիլմերի ռեժիսոր Ռայան Ջոնսոնը հայտարարել է, որ Apple-ն արգելում է «վատ տղաներին» iPhone օգտագործել՝ ցանկացած ֆիլմում: Նա այս տեղեկատվությամբ կիսվել է Vanity Fair-ին տված հարցազրույցում:
«Apple-ը թույլ է տալիս օգտագործել iPhone կինոնկարներում, բայց շատ կարևոր է, եթե ֆիլմը դիտեք առեղծվածով. վատ տղաները չեն կարող օգտագործել iPhone-ը տեսախցիկի առաջ»,- ասել է ռեժիսորը:
Ջոնսոնը կատակել է, որ այս տեղեկատվությունը բոլոր մեծ ֆիլմերի համար մեկ մեծ սփոյլ է, որի կերպարները կարող են օգտագործել սարքեր:
«Յուրաքանչյուր կինոռեժիսոր, ով ունի վատ հերոս, որի ինքնությունը պետք է գաղտնի լիներ, ցանկանում է ինձ սպանել»,- ասել է նա՝ ծիծաղելով:
Ֆիլմերում և հեռուստատեսային ներկայացումներում իր արտադրանքի հիշատակման վերաբերյալ Apple-ի վերահսկողության մասին լուրերը հայտնվել են բավականին վաղուց: Ըստ MacRumors-ի՝ ընկերությունն ասում է, որ իր սարքերը պետք է ներկայացվեն լավագույն լույսի ներքո, որպեսզի դրական ազդեցություն ունենան Apple-ի ապրանքների և հենց ընկերության վրա: Մեկ տարի առաջ The New York Times-ը գրել էր, որ Apple-ը դժգոհ է, թե ինչպես են իրենց հարմարանքները երևում սեփական հոսքային ծառայության նախագծերում:
Սիրարփի Աղաբաբյան