Բիզնեսին ստիպում են վաղվա երթի համար մարդկանց հավաքագրել
168.am-ի տեղեկություններով` Ոսկու շուկայի հայտնի սկանդալային սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը իր բոլոր աշխատողներին, այդ թվում նաև նրանց, ովքեր այդտեղ սեղանիկներ ու խանութներ են վարձել, ստիպում է մասնակցել վաղը կայանալիք Մարտի 1-ի երթին։
Մեզ հասած տեղեկություններով` մարդիկ ընդդիմանում են` ասելով, որ կիրակի օրերին է հենց ոսկու առևտրի շուկայում աշխուժություն լինում, սակայն վերջինս պնդում է, թե պետք է գնան, որովհետև եթե իր աշխատակիցները մասնակցեն այդ երթին, իր գործերը լավ կլինեն, իսկ եթե իր գործերը լավ լինեն, նրանց համար էլ լավ կլինի։
Փաստորեն ըստ էության իշխանությունները չեն սահմանափակվում միայն վարչական ռեսուրսի օգտագործմամբ։
Նրանք նաև գործարարներին են ստիպում մարդկանց հավաքագրել, որովհետև բացի ռեյտինգային խնդիրներ ունենալուց, իշխանություններին նաև փաստի առաջ է կանգնեցրել նոր կորոնավիրուսը. մարդիկ գիտակցաբար վախենում են զանգվածային միջոցառումների մասնակցել։