Բաժիններ՝

WhatsApp-ը կորցրել է առավել մեծ ժողովրդականություն վայելող հավելվածի կարգավիճակը

WhatsApp-ը հունվարին դադարել է լինել աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող շարժական հավելվածը՝ տեղը զիջելով TikTok-ին: Այդ մասին հայտնել է GizChina-ն՝ վկայակոչելով SensorTower վերլուծական ընկերության հետազոտությունը։

TikTok-ի եւ նրա Douyin չինական տարբերակի ներբեռնումների միագումար թվաքանակը 2020 թվականի հունվարին կազմել է 104 միլիոն: Գոյության ողջ ժամանակաշրջանում հավելվածը տեղադրել է 1,82 միլիարդ օգտատեր: TikTok-ն առավել մեծ պահանջարկ է վայելում Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի բնակիչների շրջանում: TikTok-ը ByteDance չինական ընկերության կողմից ստեղծված հարթակ է կարճ տեսանյութերի ստեղծման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս