
Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայրաքաղաքային ակումբի հայտացուցակում:
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ներկայացրել է «գայլերի» ընդհանուր հայտացուցակը Եվրոպայի լիգայի «Գենտ»-ի դեմ խաղից առաջ, որտեղ 20 ֆուտբոլիստների շարքում նաև Մխիթարյանն է:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում կմրցի «Գենտ»-ի հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: