
«Ռեալը» հետևում է Հոլանդին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտնվել է «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում:
««Ռեալը» շարունակում է հետևել Հոլանդին: Եվ եթե նա շարունակի այդքան գոլ խփել, ակումբը կարող է մտածել տրանսֆերի մասին»,- ասել է La Sexta-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը El Chiringuito հեռուստաընկերության եթերում:
«Բորուսիայի» 8 խաղերում Հոլանդը դարձել է 12 գոլի հեղինակ և 40 գոլի՝ մրցաշրջանի 30 խաղերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը