«Առանձին դպրոցներում ունենք բացակայությունների բարձր ֆոն». ԿԳՄՍ նախարարը՝ հորդորում է դիմել Առողջապահության նախարարությանը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վստահեցնում է՝ խորհրդակցում են Առողջապահության նախարարության հետ, որը պետք է տեղեկացնի ընդհանուր իրավիճակի մասին, և իրենք էլ որոշում կայացնեն, «H1N1» վիրուսով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցները փակե՞ն, թե՞ ոչ։
«Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, պետք է Առողջապահության նախարարությանը դիմեք ու հարցնեք, թե սրա հետ կապված ի՞նչ վիճակ է։ Մենք տեղյակ ենք, որ առանձին դպրոցներում ունենք բացակայությունների բարձր ֆոն, բայց մենք կրկին Առողջապահության նախարարության հետ քննարկում ենք և ընդհանուր ֆոնն ենք նայում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք «H1N1» վիրուսով պայմանավորված՝ չեն պատրաստվում ժամանակավորապես փակել դպրոցները։
Անդրադառնալով քարոզարշավին իր մասնակցության հնարավորությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ դեռևս չգիտի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու քարոզարշավին։
Հարցին՝ արձակուրդ կվերցնի, նախարարը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է թիմի որոշումից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում