Բաժիններ՝

Բաքվում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով

Ադրբեջանում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այդ մասին ասված է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Կլինիկական բժշկական կենտրոնից առողջապահության նախարարությանը փոխանցված տեղեկատվության համաձայն, փետրվարի 24-ին ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել երկու մարդ՝ Ադրբեջանի եւ Իրանի քաղաքացիներ: Նշենք, որ հոսպիտալացվածները ժամանել են Իրանի մի տարածաշրջանից, որտեղ կորոնավիրուսը տարածված չէ: Հիվանդները ոչ ոքի հետ չեն շփվել, երկիր մուտք գործելիս նրանց ջերմությունը փոքր-ինչ գերազանցել է նորման: Ինչպես հայտնել են ինֆեկցիոն բաժանմունքում, ներկայում երկու պացիենտների ջերմությունը նորմալ է, նրանց առողջության հետ կապված խնդիրներ չկան: Բժշկական հսկողությունը շարունակվում է»,-ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս