«Բարսելոնան» և «Ռեալը» լուրջ կորուստներ ունեն Կլասիկոյից առաջ
Մարտի մեկին տեղի կունենա 2019/20 մրցաշրջանի երկրորդ Կլասիկոն։ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի կատալոնացիներին։
Սակայն երկու թիմերն էլ լուրջ կորուստներ ունեն այս խաղից առաջ։
«Բարսելոնան» ավելի վաղ կորցրել էր Լուիս Սուարեսին և Ուսման Դեմբելեին, ովքեր բացակայելու են շատ երկար ժամանակով, իսկ հիմա էլ վնասվածք է ստացել Սերժի Ռոբերտոն։ Ֆուտբոլիստը կարող է բաց թողնել 3-4 շաբաթ։ Այսպես ցույց են տվել նախնական ստուգումները։ Գուցե նա ավելի վաղ վերադառնա, բայց վստահաբար բաց կթողնի «Նապոլիի» և «Ռեալի» հետ հանդիպումները։
«Նապոլիի» հետ մրցավեճին կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Նելսոն Սեմեդու, Ժերար Պիկե, Իվան Ռակիտիչ, Սերխիո Բուսկետս, Արթուր, Լիոնել Մեսսի, Նետո, Կլեմանտ Լանգլե, Անտուան Գրիզման, Մարտին Բրեյթվեյթ, Ֆրենկի դե Յոնգ, Արտուրո Վիդալ, Սամուել Ումտիտի, Ժունիոր Ֆիրպո, Ինյակի Պենյա, Ռիչարդ Պիգ, Ալեքս Կոլադո, Անսումանե Ֆատի, Ռոնալդ Արաուխո, Սերխիո Ակիմի։
«Ռեալում» ևս բացակայելու է աստղային ֆուտբոլիստ։
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը բացակայելու է երկար ժամանակահատված՝ Լա Լիգայի 25-րդ տուրի «Լևանտեի» հետ խաղում (0:1) ստացած վնասվածքի պատճառով:
Ֆուտբոլիստը կարող է բացակայել մոտ 2 ամիս։ Նա վստահաբար բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» (փետրվարի 26) և «Բարսելոնայի» հետ (մարտի 1) հանդիպումները:
Ֆուտբոլիստը վերջերս էր վերականգնվել վնասվածքից։
Սիրարփի Աղաբաբյան