Բաժիններ՝

Անօթևանների ժամանակավոր կացարանից դուրս են հանում մորն ու որդուն

Յալաջյան Գարեգինը, ով Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանում է բնակվում, ահազանգում է՝ իրեն ու մորը տնօրինությունը երեք ամիս ժամանակ է տվել, որպեսզի հեռանան այնտեղից, իսկ իրենք գնալու տեղ չունեն։

«Քաղաքապետարանում 2017 թվականից հաշվառված ենք, սոցիալական բնակարան պետք է ստանանք, ուստի ժամանակ ենք խնդրում, մինչև այս հարցը լուծվի։ Անընդհատ բզբզում են, թե` թող մայրդ գնա տարեցների տուն-ինտերնատ։ Այ մարդ, ես մորս հետ եմ ապրում, նա ինձ խնամում է։ Համ էլ տարեցների տուն-ինտերնատը ձգում ես՝ լայնանո՞ւմ է։ Մենք հայ ենք, ծնողին ինչո՞ւ պետք է տանենք-գցենք ծերանոց, չէ՞ որ այդքան տարի նրանք են մեզ պահել-մեծացրել։ Նաև առողջության հետ խնդիրներ ունեմ, հաշմանդամության կարգ ստանալու համար մոտ 10 անգամ դիմել եմ։ Ներգանգային տրավմա ունեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին՝ հավելելով, որ 4 տարուց ավելի մնացել են, ինչի համար շնորհակալ են, բայց հիմա միայն  90 օրով են ավելացրել այնտեղ մնալու ժամկետը։

Նա նշեց, որ ֆիլմերում երբեմն դերեր է խաղում, փոքրիկ գումար վաստակում, իսկ ծանր աշխատանք կատարել չի կարողանում, ասում է՝ շատ է ծանր գործեր կատարել, իսկ հիմա առողջական լուրջ խնդիրներ ունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս