![](/banners/BeFunky-design.jpg)
Վիճաբանություն Ստեփանակերտում
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/lxh-vost.jpg)
Փետրվարի 21-ին անհայտ անձը հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Կոմիտաս փողոցի թիվ 14 տան դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 21:45-ի սահմաններում նշված հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ` 2002թ. ծնված Ա. Պ.-ի և 1984թ. ծնված Ա. Ա.-ի միջև, որի ընթացքում վերջինս դանակով փորձել է հարվածել Ա.Պ.-ին, ով իր հերթին գրպանից հանել է Էլեկտրոհարուցիչը ու մեկ անգամ էլեկտրակհարել նրան։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱՀ ոստիկանություն