Բաժիններ՝

«Յուրաքանչյուր մրցաշրջանում Մարսիալը կարող է 20 գոլ խփել». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք հարձակվող Էնթընի Մարսիալն ի վիճակի է բոլոր մրցաշարերում յուրաքանչյուր մրցաշրջանում 20 գոլ խփել:

«Կարծում եմ, որ Էնթընին կարող է ավելացնել, ավելի շատ գոլեր խփել և հասցնել 20-ի: Նա միանշանակ ունակ է: Իհարկե, նա հմտություն ունի, նա շատ լավ եզրափակում է գրոհները: Նա հիանալի է իրացնում պահերը: Նա լավ տեխնիկա ունի գրոհներն ավարտելու համար:

Նա, ընդհանուր առմամբ, լավ է տիրում գնդակին և նաև պաշտպանվում է: Նա կարող է խաղալ «կեղծ ինը» դիրքում: Երբեմն ուզում եմ, որ նա ֆիզիկապես ավելի ուժեղ լինի»,- Սուլշերին է մեջբերում The Guardian-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը բոլոր մրցաշարերում դարձել է 13 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս