
Ալեգրին և Սարին՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի հավանական թեկնածուներ

Հաջորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն կարող է ունենալ նոր գլխավոր մարզիչ:
Թոմաս Տուխելի ապագան մնում է անորոշ: Ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկությունների՝ Մասիմիլիանո Ալեգրին գտնվում է հավանական հավակնորդների ցուցակում. ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն բարձր է գնահատում իտալացուն:
Փարիզյան ակումբը կքննարկի նաև Մաուրիցիո Սարիի թեկնածությունը, եթե մրցաշրջանի ավարտին նա հեռանա «Յուվենթուսից»:
Տուխելը գլխավորեց ՊՍԺ-ն 2018-ի մայիսին՝ ստորագրելով երկամյա պայմանագիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը