Բաժիններ՝

Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին’ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829