Բաժիններ՝

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Իրանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, Իրանում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապվել դեսպանատան հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի մասին

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

Ներկա պահին Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում: Դրանցից 4-ը մահվան ելքով են ավարտվել:

ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերըը, առաջարկել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը։

Նշենք, որ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է 75,891 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ: Վերջին տվյալների համաձայն` Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1361 նոր դեպք: 113 500 մարդ, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս