Բաժիններ՝

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ «Բարսելոնան» ստորագրեց այս նոր ֆուտբոլիստին»․ Ռիվալդո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն քննադատաբար է վերաբերվել թիմի նոր հարձակվողի ստորագրմանը։

Գործարքն արժեցել է կատալոնացիներին 18 միլիոն եվրո: «Բարսելոնան» ստորագրեց ֆուտբոլիստին՝ Լուիս Սուարեսի և Ուսման Դեմբելեի վնասվածքների պատճառով: Նոր ֆուտբոլիստը «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրաթուեյթն է։

«Անկեղծ ասած, ես չեմ ընդունում և չեմ հասկանում այս փոխանցումը: Մի քանի պատճառ կա: Նախ` այն ստորագրվեց պատուհանի փակվելուց հետո: Երկրորդ՝ «Բարսելոնան» կարող էր ինչ-որ տղայի դուրս բերել երկրորդ թիմից։

Բացի այդ, թիմը սկսում է ուժեղացնել իր խաղը, և ես պատճառ չեմ տեսնում հարձակվողի ստորագրելու համար: Ամենայն հարգանքով, ես կասկածում եմ, որ նա այն խաղացողն է, որի կարիքը հենց հիմա ունի «Բարսելոնան»:

«Բարսելոնան» վերցրեց ֆուտբոլիստին այն ակումբից, որը փորձում է դուրս չմնալ առաջնությունից։ Այս ամենը, ամենայն հավանականությամբ, կբերի «Լեգանեսին» միայն անհաջողություններ»,- ասել է Ռիվալդոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս