Վարչապետի հայտարարությունը Արցախի ներքին գործերին միջամտել չէ. Լիլիթ Մակունց

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված  հարցազրույցում, մի շարք հարցերից բացի, անդրադարձել էր նաև Արցախի ընտրություններին և նախագահի թեկնածուներին՝ նշելով, որ արցախցիները չպետք է  իրենց վստահության քվեն տան այն թեկնածուներին, որոնք Հայաստանի լեգիտիմ իշխանությունների դեմ ատելության քարոզ են անում։

Այսօր խորհրդարանում լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք այս ամենը չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները միջամտում են Արցախում ընթացող քաղաքական գործընթացներին։

Հարցը լսելուց հետո Լիլիթ Մակունցը կարճ արձագանքեց. «Ոչ, բոլորովին էլ դա չի նշանակում, այն մեկնաբանությունը և գնահատականը, որ դուք հնչեցրեցիք, ես այդ գնահատականի հետ համաձայն չեմ»։

Տեսանյութեր

Լրահոս