
«Նեյմարն իսկապես ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Ես՝ ևս»․ Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ կցանկանար, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադառնա կատալոնական ակումբ:
– Ես դա բազմիցս ասել եմ. Նեյմարն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Ես կցանկանայի, որ նա վերադառնա:
– Ինչպե՞ս էր նա ազդում հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա:
– Նա շատ ուրախ անձնավորություն է: Հանդերձարանում Նեյմարը միշտ ուրախ էր և առանձնահատուկ ուրախություն էր բերում ուրիշներին:
Նորմալ է, որ մարդիկ դժգոհ են Նեյմարի՝ «Բարսելոնայից» հեռանալուց: Ես այդ ժամանակ նույնպես տխուր էի, բայց ի վերջո մենք բոլորս ցանկանում ենք հաղթել և ունենալ թիմի կազմում լավագույն խաղացողներին:
– Նա հստակ գիտի, թե ինչպես ներողություն խնդրել ակումբ վերադառնալու համար…
– Նեյմարն իսկապես ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Միշտ ցավում էր, որ հեռացավ: Նա շատ բան արեց վերադառնալու համար:
Սիրարփի Աղաբաբյան