
Քսանչորս տարի սպասում էի այս պարգևին. անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյան

Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի կարծիքով, Հայաստանում հեղափոխությունը, վերջապես, հասավ նաև սպորտին:
Լրագրողների հետ հունա-հռոմեական ոճի ըմբիշը, մասնավորապես, ասաց. «Վերջապես հեղափոխությունը հասավ նաև սպորտին: Ուրախ եմ այս պարգևի համար, ես 24 տարի է սպասում էի: Ինձ համար պատիվ է նման պարգևի արժանանալը Հայաստանում: Շնորհակալ եմ բոլորից, որ չեն անտեսում մեր աշխատանքը»: Նազարյանը շեշտեց, որ սպորտի տեսանկյունից հայ ազգը շատ տաղանդավոր է և դեռևս շատ է ուրախացնելու մեզ օլիմպիական հաջողություններով:
Խոսելով իր որդու` նույնպես հունա-հռոմեական ոճի ըմբիշ Էդմոն Նազարյանի մասին, որն օրեր առաջ 18 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն, ավագ Նազարյանը շեշտեց, որ ինքը հպարտ հայրիկ է, և շատ մեծ է ցանկությունը, որ որդին գերազանցի իր հաջողությունները: