
Նիկոլ Փաշինյանի ցավակցել է Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան մասին:
Յուրի Դավթյանը հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների շարքում առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, ղեկավարել նաև մի շարք հեղինակավոր նվագախմբեր՝ նպաստելով նաև հայրենի երաժշտարվեստի զարգացմանը:
Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է ցավակցական հեռագրում: