Երիտասարդը ընկերոջը թմրանյութ էր հյուրասիրել
Ոստիկանության Մուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի 30-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում:
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո փետրվարի 7-ի երեկոյան ոստիկանները նշված փողոցից կասկածվողին, Գյումրիի Նար-Դոսի փողոցի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի հետ, բերման ենթարկեցին ոստիկանության Մուշի բաժին:
30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգվածով կաթուցիչ: Ըստ նրա` հայտնաբերվածը խիմկա թմրամիջոց է, ինքն է վայրաճ կանեփի թփերից պատրաստել իր օգտագործման համար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 30-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, իրենց նկուղում թմրանյութ է, այսպես ասած, հյուրասիրել 25-ամյա ընկերոջը:
Նկուղի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին կիսաչոր, գորշ մանրացված զանգված, կանեփի տերևներ, կանաչ չորացրած, մանրացրած զանգված, յուրահատուկ հոտով տարաներ և թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ:
Կասկածվողը հայտնել է, որ բուսական զանգվածը մարիխուանա է, իսկ կիսաչոր, գորշ մանրացված զանգվածը` խիմկա թմրամիջոց, որն անձամբ է պատրաստել նշված նկուղում:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հետաքննությունը շարունակվում է: