
NASA-ն ցույց է տվել ամենաբարձր ամպերը

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ցուցադրել է ուղեծրից արված ամպերի լուսանկար: Գիտնականները նկարը հրապարակել են Ինստագրամում և գրել, որ սա «բացիկ է տիեզերքի եզրից»:
«Էլեկտրական գույնի այս ամպերը հնարավոր է տեսնել միայն այն ժամանակ, երբ արևն իջնում է երկրի հորիզոնով և լուսավորում դրանք»,- բացատրել են NASA-ի գիտնականները:
Գիտնականներն ընդգծել են, որ այս ամպերը Երկիր մոլորակի մթնոլորտում ամենաբարձրն են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը