
ՊՍԺ-ն և «Չելսին» հետևում են «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահին

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում, հայտնվել է«Չելսիի» և ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է ESPN-ը:
Աղբյուրի համաձայն՝ առաջընթացի շնորհիվ դարպասապահը կարող է նույնիսկ դառնալ Անգլիայի հավաքականի առաջին համարն առաջիկա Եվրո-2020-ում:
Այնուամենայնիվ, նշվում է, որ մանկունյանցիների մարզչական շտաբը չի կարող հաջորդ մրցաշրջանի մեկնարկային կազմում տեղ երաշխավորել Հենդերսոնին, ինչը կարող է ստիպել խաղացողին լքել ակումբը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը