
Պատրաստվում եմ մեկնել Կոպենհագեն. Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը պատրաստվում է մեկնել Կոպենհագեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիկտոր Մնացականյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«#BikeRide
#Copenhagen
Ընկերներ ջան, մոտ ժամանակներս պատրաստվում եմ մեկնել Կոպենհագեն` ուսումնասիրելու դանիացիների (աշխարհի ամենահաջողված) փորձը` ընդհանուր երթեւեկության մեջ հեծանվային գծերի ներդրման ու հեծանվային երթեւեկության ցարգացման գործում, նրբություններն, առանձնահատկություններն ու հաջողության գաղտնիքները: Եթե այնտեղ ունեք ընկերներ, ծանոթներ, ովքեր կարող են ինչ-որ կերպ օգտակար լինել ինֆորմացիայով կամ փորձով, շատ շնորհակալ կլինեմ»:
#BikeRide#CopenhagenԸնկերներ ջան, մոտ ժամանակներս պատրաստվում եմ մեկնել Կոպենհագեն` ուսումնասիրելու դանիացիների…
Gepostet von Viktor Mnatsakanyan am Donnerstag, 13. Februar 2020