Բաժիններ՝

Վարչապետի գլխավորած պատվիրակության այցի կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:

Նախ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Վարչապետի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնություն այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»,- գրել է Աղաջանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829