
Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Ontustik» ակադեմիայի գլխավոր մարզիչ

Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Ontustik» ակադեմիայի գլխավոր մարզիչ: Շեմկենթ քաղաքի «Ontustik» ակադեմիան հանդես է գալու Ղազախստանի առաջին խմբի առաջնությունում։
Փետրվարի 16-ին Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ թիմը կմեկնի Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի: Այնուհետև, Ղազախստան վերադառնալով, «Ontustik»-ը կմտնի պայքարի մեջ Ղազախստանի գավաթի համար: