Բաժիններ՝

Հուբեյում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1310-ի

Չինաստանի կենտրոնական մասի Հուբեյի նահանգում նոր կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հիվանդացածների թիվը գերազանցել է 48,2 հազարը, նրանցից մահացել են 1310-ը, առողջացել 3441 բնակիչ: Փետրվարի 13-ին այդ մասին հայտնել է տարածաշրջանի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի կոմիտեն: Նորացված տվյալներով՝ մահացության պաշտոնական մակարդակը կազմել է 2,7 տոկոս՝ մեկ օր առաջվա 3,2 տոկոսի փոխարեն։

Փետրվարի 12-ի առավոտյան տարածաշրջանային իշխանությունները տեղեկացրել էին ավելի քան 33,3 հազար հիվանդացածների, 1068 զոհերի եւ 2639 ապաքինվածների մասին:

Ինչպես նշված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ, Հուբեյի վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որը համարվում է հիվանդության տարածման գլխավոր աղբյուրը, ախտահարվածների թիվը գերազանցել է 32,9 հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս