Քրեական գործերով փորձում են կանխել եվրոպաներում «դավադիր» հանդիպումները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում եվրոպական կառույցների կոշտ գնահատականները՝ ուղղված ՀՀ իշխանություններին, «օդից» չեն՝ այդ ուղղությամբ աշխատում են նախկին իշխանության ներկայացուցիչները՝ Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, Գեւորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը։

Սրա դեմ իշխանությունները փորձում են պայքարել՝ փակելով նրանց ճանապարհը դեպի Եվրոպա։ Վերջին շրջանում սկսել են շատ հաճախ նրանց հրավիրել քննչականներ՝ հարցաքննության, եւ փորձում են հիմքեր գտնել՝ նրանց դեմ քրեական գործեր հարուցելու համար, որ օրենքով սահմանված կարգով արգելեն նրանց տեղաշարժը երկրից։ Ամեն դեպքում, նվազեցնեն եվրոպաներում «դավադիր» հանդիպումների քանակը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս