Բաժիններ՝

Թրամփն ակնկալում է, որ Հնդկաստանում 5-7 մլն մարդ կդիմավորի իրեն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ հնդկական Ահմեդաբադում 5-7 մլն մարդ կդիմավորի իրեն: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է ԶԼՄ-ների հետ այցի շուրջ կայացած զրույցի ընթացքում, որը պլանավորված է փետրվարի 24-25-ին։

«Նա (Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին) ասել է, որ միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ են լինելու: Նա կարծում է, որ օդանավակայանից մինչեւ նոր մարզադաշտ 5-7 մլն մարդ կլինի»,-փետրվարի 12-ին Թրամփի խոսքը մեջբերել է India Today հանդեսը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը, այցի ընթացքում Թրամփը եւ ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյան կայցելեն Ահմեդաբադ (վարչապետ Մոդիի հայրենի Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաք) եւ Նյու Դելի:

Մոդին փետրվարի 12-ին Twitter-ի իր էջում հայտնել է, որ հնդիկներն ԱՄՆ-ի ղեկավարի համար «անմոռանալի ընդունելություն» են պատրաստում: Դա կլինի ԱՄՆ-ի նախագա Թրամփի առաջին այցը Հնդկաստան: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, այդ թվում՝ տարաձայնությունների խնդիրն առեւտրական սահմանափակումների կապակցությամբ: Այցի նախաշեմին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Հնդկաստանի հետ առեւտրական համաձայնագիր ստորագրել այն դեպքում, եթե այն շահավետ լինի Ամերիկայի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս