
«Եթե ԲՀԿ առաջնորդին թվում է, որ ինքը վերջնականապես փրկվեց, ապա չարաչար սխալվում է. Միակ հարցը ժամանակի և այդ ընթացքում, անհրաժեշտության դեպքում, վարչապետի կողմից օգտագործվելու մեջ է»

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ես ձեր ցավը տանեմ, եթե մեր ժողովուրդն ուզում ա, համապատասպան՝ իրա… հա… ցավն էլ տանեմ…
Արդեն պարզ դարձավ, որ ՍԴ-ն անօրինական ձևով սեփականաշնորհելու և «բուդկա» դարձնելու «օրենքը» չի գնա նույն ՍԴ։ Խորհրդարանական ընդդիմությունը չի դիմի ՍԴ։
Թող ների ինձ Էդմոն Մարուքյանը, արդյոք ԲՀԿ-ն չփրկե՞ց «Լուսավոր Հայաստանին»՝ չմիանալով նախաձեռնությանը։ Հուսով եմ, որ սխալվում եմ։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու նրա «ժողովրդի ցավը տանող» առաջնորդին (հիշեցի 2015թ․ ՀՀԿ ակտիվի ժողովը), ապա եթե նրան թվում է, որ ինքը վերջնականապես փրկվեց, ապա չարաչար սխալվում է։ Միակ հարցը ժամանակի և այդ ընթացքում, անհրաժեշտության դեպքում, վարչապետի կողմից օգտագործվելու մեջ է»։
«ԵՍ ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ, ԵԹԵ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Ա, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԻՐԱ..ՀԱ…ՑԱՎՆ ԷԼ ՏԱՆԵՄ»Արդեն պարզ դարձավ, որ ՍԴ-ն…
Gepostet von Avetik Ishkhanyan am Dienstag, 11. Februar 2020