
Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. Արցախի ԱԻՊԾ

Քիչ առաջ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հաղորդագրություն է տարածել այն մասին այն մասին, որ ուժեղ քամու և անանցանելիության պատճառով Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են, և զգուշացրել, որ ճանապարհվելու դեպքում են զանգահարեն 911 կարճ համարին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանն ասել է, որ տեղական ժամանակով 14:00-ի դրությամբ Գորիս-Ստեփանակերտ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները փակ են: Նրա խոսքով՝ խցանումներից և հնարավոր պատահարներից խուսափելու համար տարածել են նման բովանդակությամբ հաղորդագրություններ, որպեսզի հասարակությունն իրազեկ լինի: