«Հրայր Թովմասյանի արտաքինին մի խաբնվեք». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատերն են հիմա զարմացած Հրայր Թովմասյանի համառության ու կամային հատկանիշների վրա, և ասում են, թե իրեն այդպիսին չէին պատկերացնում և չգիտեին:

Հիշեցնեմ՝ 2010 թվականի մի դրվագ, երբ նորանշանակ
Արդարադատության նախարար Թովմասյանը կառավարության նիստի ժամանակ հրապարակավ հակադրության մեջ մտավ ԱԱԾ զորեղ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ, որպիսի բան եղած չէր Երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ:

Այն ժամանակ այդ դեպքից հետո մյուս նախարարները նրան սկսեցին կոչել հզոր նախարար:

Այնպես, որ արտաքինին մի խաբնվեք»:

Տեսանյութեր

Լրահոս