
«Ի՞նչ կախել 2-րդ ենթակետով նախատեսված որոշման փոխարեն». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝
1) հանրաքվեի դրված հարցի տեքստը,
2) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ,
3) հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի բացատրական զեկույցը»:
Հարց` ի՞նչ կախել 2-րդ ենթակետով նախատեսված որոշման փոխարեն։
Տարբերակներ` ա) մենյու, բ) բողոքի գիրք, գ) «Հայկական Ժամանակի» նախորդ օրվա համարը, դ) Ռոբեսպիերի մահապատիժը կտավը»: