Բաժիններ՝

«Ինտեր»-«Միլան». ի՞նչ սպասել դերբիից

Առաջին շրջանում «Ինտերը» հեշտությամբ հաղթեց «Միլանին» դերբիում, բայց արդյո՞ք «ռոսոներները» հեշտ կհանձնեն պայքարը այսօր։

«Ինտեր»

«Ինտերը» այս մրցաշրջանում արդարացնում է երկրպագուների կանխատեսումները. Անտոնիո Կոնտեի թիմը պայքարում է Սկուդետոյի համար: 22 տուրից հետո «ներաձուրիները» ակտիվի 51 միավորով գրավում են աղյուսակի 2-րդ տեղը՝ երեք միավոր հետ մնալով առաջատար «Յուվենթուսից»: Առաջնության առաջին շրջանի ավարտին երրորդ դիրքում հայտնվեց ոսկու մեկ այլ հավակնորդ՝ «Լացիոն»՝ «Ինտերին» զիջելով ընդամենը մեկ միավոր։

2020 թվականի հենց սկզբից «Ինտերը» ընկավ անհաջողությունների շարքի մեջ՝ երեք տուրում անընդմեջ չկարողանալով հաղթել «Ատալանտային» (1:1), «Լեչեին» (1:1) և «Կալիարիին» (1:1)։ Այնուամենայնիվ, վերջին տուրում անհաջող շարքը ընդհատվեց. «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։

Որակազրկված են Լաուտարո Մարտինեսը, Թոմմասո Բերնին և Ալեսանդրո Բաստոնին:

«Միլան»

«Միլանը» վառ չմեկնարկեց և երկար ժամանակ ուշքի չեկավ, միայն վերջերս Ստեֆանո Պիոլին կարողացավ մի փոքր կայունացնել իրավիճակը: Այս պահի դրությամբ, «ռոսոներները» ակտիվի 32 միավորով գրավում են աղյուսակի իններորդ հորիզոնականը. նրանց արդեն մեկ միավոր է բաժանում Եվրոպայի լիգայի գոտուց, իսկ չորրորդ հորիզոնականում գտնվող «Ատալանտան» հեռու է յոթ միավորով:

17-րդ տուրում «Ատալանտայից» 0:5 հաշվով պարտությունից հետո «Միլանը» եզրակացություններ արեց. այսօրվա դրությամբ դա նրա վերջին պարտությունն էր: «Ռոսոներները» հաջող են հանդես գալիս նաև Իտալիայի գավաթի խաղարկությունում. արտագնա խաղում 4։2 հաշվով հաղթելով «Տորինոյին»՝ «Միլանն» ապահովեց կիսաեզրափակչի ուղեգիր: Առաջնության վերջին տուրում «Վերոնան» լուրջ դիմադրություն ցույց տվեց և պաշտպանեց ոչ-ոքի արդյունքը՝ 1։1, ինչը ընդհատեց «Միլանի» երեք անընդմեջ հաղթանակների շարքը:

«Ինտերը» վերջին տուրում վաստակեց երկար սպասված հաղթանակը, որը վերջ տվեց երեք հանդիպումներից բաղկացած անհաջող շարքին, բայց, որ ամենակարևորն էր, պահպանեց երկրորդ տեղը թիմի համար: Ակնհայտ է, որ այս իրավիճակում Կոնտեի թիմը չի բավարարվի ոչ մի արդյունքից, բացի հաղթանակից, բայց Ա Սերիայում 11 գոլ խփած Լաուտերո Մարտինեսի բացակայությունը լրջորեն կթուլացնի «Ինտերի» հարձակողական գիծը:

«Միլանը» աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից, բայց թիմի խաղը հեռու է իդեալականից։ Պիոլիի ֆուտբոլիստները, հավանաբար, կփակեն պաշտպանական կողմը և կփորձեն որքան հնարավոր է բարդացնել մրցակցի կյանքը։ Պիոլիի թիմը դժվար թե կարողանա հույս դնել հաղթանակի վրա:

Խաղը տեղի կունենա այսօր՝ 23։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս