
Լուիս Սուարեսին կարող է փոխարինել Լուիս Սուարեսը

«Բարսելոնան» փոխարինողներ է փնտրում Լուիս Սուարեսի և Ուսման Դեմբելեի համար: Վնասվածքի պատճառով ուրուգվայցին դուրս է եկել շարքից մինչև մայիս, ֆրանսիացին՝ մինչև մրցաշրջանի ավարտ:
Ինչպես հաղորդում է El Larguero-ն, «կապտանռնագույնները» հետաքրքրված են «Սարագոսայի» 22-ամյա հարձակվող Լուիս Սուարեսով: «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել կոլումբիացու հետ:
Սուարեսի տրանսֆերը բարդացնում է այն փաստը, որ նա «Սարագոսայում» հանդես է գալիս վարձակալական հիմունքներով. ֆուտբոլիստին իրավունքները պատկանում են «Ուոթֆորդին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը