Բաժիններ՝

Մեսսին՝ «Մանչեսթեր Սիթիո՞ւմ»․ հնարավոր է

Նա կարող է հեռանալ անգամ անվճար։

Մեսսին կրկին մոտ է «Բարսելոնայից» հեռանալուն: Արգենտինացու հետ պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը, և նա չի շտապում նորացնել այն:

Իրավիճակը սրվեց նախկին թիմակցի հետ բախման արդյունքում, ով այժմ ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն է: Երեքշաբթի օրը ֆրանսիացին հարցազրույց տվեց Diario Sport-ին, որում նա պատմեց Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկության մանրամասները: Հարցազրույցում նա հայտարարել է, որ «շատ խաղացողներ գոհ չէին Վալվերդեից և այդքան էլ լավ չէին աշխատում»:

Մեսսին, որը միշտ պաշտպանում էր նախկին մարզչին, բարկացավ և անսպասելիորեն խոսեց հրապարակավ։ Նա ասաց, որ պետք է նշել կոնկրետ անուններ, որպեսզի մեղքը չլինի կոլեկտիվ պատասխանատվության։

Ամռանը Մեսսին կարող է հեռանալ անվճար: Իրավիճակին ուշադիր հետևում է «Մանչեսթեր Սիթին», Գվարդիոլան կասկածում է

«Մանչեսթեր Սիթին» անմիջապես սկսեց հետևել իրավիճակին: Ակումբում կարծում են, որ նրանք առավելագույն հնարավորություններ ունեն արգենտինացուն ձեռք բերելու համար։ Լեոն հիանալի հարաբերությունների մեջ է «Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստինիի, գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոյի և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ:

Բարձրաստիճան աղբյուրները The Athletic-ին հայտնել են, որ Մեսսիի պայմանագրում կա մի դրույթ, որը նրան թույլ է տալիս ամռանն անվճար հեռանալ: 2017 թվականին պայմանագիրը կնքելուց հետո այս տարբերակն ուժի մեջ է յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում: Այս պայմանից կարող են օգտվել այն ակումբները, որոնք կարող են Լեոյին տարեկան 57 միլիոն ֆունտ վճարել: Նշվում էր, որ այս պայմանն ուժի մեջ է այն ակումբների համար, որոնք Եվրոպայից չեն, բայց դա այդպես չէ, և «Սիթին» քաջատեղյակ է այդ մասին: Եթե Մեսսին «Բարսելոնային» տեղեկացնի իր հեռանալու մասին մինչև մայիսի վերջ, ապա նա կկարողանա լքել թիմն ամռանը: Ամեն ինչ կախված է հենց արգենտինացու ցանկությունից:

«Սիթին» խոստովանում է, որ իրենց հնարավորությունները մեծ չեն, բայց իրենք պատրաստ են երկար «խաղալ»։ Ակումբը  հետևում էր Գվարդիոլային 2012 թվականից, բայց ստորագրել է նրան միայն 2016 թվականին: Այնուհետև «Մանչեսթեր Սիթին» մարզչի համոզեց՝ երկարաժամկետ սպորտային նախագիծ ստեղծելու պայմանով։ Նույն ռազմավարությունը կարող է աշխատել Մեսսիի հետ, ով վերջին ամիսներին շատ հիասթափված է թիմում տեղի ունեցող իրավիճակից։

Զարմանալի է, բայց ամենից քիչ Մեսսիի տեղափոխությամբ ոգևորված է Գվարդիոլան։ Մեսսիի նման ֆուտբոլիստ ունենալը երազանք է ցանկացած մարզչի համար, բայց Գվարդիոլան իսկական կատալոնացի է, մինչ օրս շատ նվիրված է ակումբին և երազում է, որ Մեսսին ավարտի կարիերան «Բարսելոնայում»։

Ի՞նչ տեղի ունեցավ Աբիդալի հետ կոնֆլիկտից հետո, որ կարող է ստիպել Մեսսիին հեռանալ։

  • La Gazzetta dello Sport-ի առաջին էջը նվիրված էր Մեսսիի ապագային: 5 ակումբ կարող է իրեն թույլ տալ Մեսսիի աշխատավարձը՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Յուվենթուս», «Ինտեր», ՊՍԺ և «Մանչեսթեր Սիթի»:
  • «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն անհապաղ կապ հաստատեց Մեսսիի և Աբիդալի հետ և փորձեց լուծել հակամարտությունը: Նա հանդիպում է անցկացրել ֆրանսիացու հետ, որից հետո Աբիդալը պահպանել է մարզական տնօրենի պաշտոնը:
  • Նախքան մամուլի հետ Սետյենի խոսելը, Բարտոմեուն զանգահարեց մարզչին: Ըստ Mundo Deportivo-ի, նա Սետյենին մանրամասն բացատրել է իրավիճակը և փոխանցել ակումբի դիրքորոշումը: Մարզիչը ստիպված էր զգույշ պատասխանել և չհարուցել հակասություններ:
  • Սետյենն այդպես էլ վարվեց, նա զգուշորեն խոսեց.

«Սրանք շատ կարևոր բաներ են, բայց դրանք չեն ազդում ինձ վրա: Կփորձեմ անել հնարավորը, որպեսզի խաղացողներն ունենան նվազագույն ազդեցություն: Այս իրավիճակը քննարկելու համար մենք մի քանի րոպե ունեցանք։ Ես մտածում եմ ֆուտբոլի մասին, և մնացած ամեն ինչն իմ վերահսկողության տակ չէ: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա չազդի թիմի վրա»:

  • Բայց հակառակ Սետյենի կանխատեսումների՝ ակումբի վրա այս հակամարտությունն ազդեցություն ունեցավ։ «Բարսելոնան» դուրս մնաց Արքայական գավաթի քառորդ եզրափակչից՝ ընդունելով գոլ խաղի վերջին րոպեին։ Մեսսին և թիմակիցները չցուցադրեցին իրենց լավագույն որակները։

Թվում է, որ Մեսսիին պահելու միակ հավանական տարբերակը Չեմպիոնների լիգայում ամբողջ ուժերը ներդնելն ու հաղթելն է։ Դա Լեոյի երազանքն է։

Մեսսին կարող է մնալ նաև այն դեպքում, երբ Բարտոմեուն հեռանա նախագահի պաշտոնից, և թիմը գլխավորի Չավին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս