Տպավորություն է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները բացառապես պոպուլիստական-քաղաքական են՝ ուղղված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ. Ալեքսանդր Դուբովի. tert.am

Վիեննայի համալսարանի Եվրասիական հետազոտությունների գիտական կենտրոնի կոորդինատոր, Քաղաքական անվտանգության ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Դուբովիի խոսքով` անաչառ դիտողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները բացառապես կրում են պոպուլիստական-քաղաքական երանգ և առաջին հերթին ուղղված են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ:

Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում անելով՝ քաղաքագետն անդրադարձավ Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողին զարգացումներին և Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը:

«Կարիք կա նաև հիշատակել, որ առաջարկվող փոփոխությունները հակասում են Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին: Վենետիկի հանձնաժողովն իր առաջարկություններում դեռևս 2019թ. նշել էր, որ «Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք է լինի բացառապես կամավոր հիմունքներով, պետք է բացառել ցանկացած չարդարացված քաղաքական կամ անձնական ճնշումը դատարանների վրա և ցանկացած ազդեցությունը դեռևս չավարտված դատական գործերի վրա»,- մատնանշեց նա:

Նախատեսված սահմանադրական փոփոխությունները, ըստ Ալեքսանդր Դուբովիի, թույլ են տալիս, շրջանցել Սահմանադրական դատարանը ցանկացած օրենսդրական ակտ կամ կառավարության որոշում ընդունելիս:

«Այդ փոփոխությունները կբերեն նշանակալի վերադասավորումների իշխանության ճյուղերում և ճեղքեր «զսպումների և հակակշիռների» մեխանիզմում` այդպես հարվածի տակ դնելով պետական համակարգը: ՍԴ-ը կզրկվի «Սահմանադրությունը պահողի» դերից,  ինչը անհրաժեշտություն է սահմանադրաիրավական երկրներում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս