Բաժիններ՝

Քաղաքացին սպառնացել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից

Փետրվարի 8-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Վերջինս կապ է հաստատել քաղաքացու՝ Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ.) հետ և ցուցաբերել հոգեբանական աջակցություն: Քաղաքացին ինքնակամ իջել է աշտարակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս