Բաժիններ՝

«Գարեթն առնվազն ևս երկու տարի կմնա «Ռեալում»»․ Բեյլի գործակալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:

«Զիդանը ոչ մի դեպքում չի ցանկանում ազատվել Բեյլից: Ինչ վերաբերում է վերջին հանդիպումների հայտացուցակում Գարեթի բացակայությանը, ապա պետք է հարցնեք պարոն Զիդանին:

Գարեթը գոհ է Մադրիդում իր կյանքից: Ամեն ինչ լավ է: Նա կմնա «Ռեալում» առնվազն ևս երկու տարի: Կարծում եմ, որ Զիդանը և Բեյլը հիմա շատ լավ հարաբերություններ ունեն»,- ասել է Բարնետը:

Հիշեցնենք, որ Բեյլի պայմանագիրը լրանում է 2022 թվականի ամռանը:

Այս մրցաշրջանում ուելսցին Մադրիդյան ակումբի համար անցկացրել է 12 հանդիպում Լա Լիգայում, խփել է 2 գոլ և տվել է 2 գոլային փոխանցում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս