Բաժիններ՝

Ուրախ եմ, որ ելույթը հասավ իր հաղթական ավարտին. Ռուզան Մանթաշյան

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հրաշալի է հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:

Սպասված համերգային երեկոն տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ իր շուրջ համախմբելով հեղինակավոր արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում Ռուզան Մանթաշյանն ասաց. «Ուրախ եմ, որ ելույթը կայացավ և հասավ իր տրամաբանական ու հաղթական ավարտին»:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մարգարիտ Սարգսյանը Մանթաշյանի ելույթից մի հատված հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Իսկապես փայլուն ելույթ էր: Ապրես …. Մեր դպրոցն է»,-գրել է նա:

Համերգին Ռուզան Մանթաշյանից բացի, ելույթ են ունեցել ջութակահար Պավել Միլյուկովը, սոպրանո Յուլիա Մուզիչենկոն, դաշնակահար Ալեքսանդր Կաշպուրինը, տենոր Յուսիֆ Էյվազովը և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս