
Երևանում անհայտ անձը հափշտակել է կնոջ ձեռքի պայուսակը և դիմել փախուստի

Հունվարի 26-ին, ժամը 20.02-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել մի կնոջից, որ ժամը 19.55-ին, Անդրանիկի 57 շենքի շքամուտքում՝ վերելակի դիմաց, անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր ձեռքի պայուսակը և դիմել փախուստի։
Պայուսակում եղել էր փող, անձնագիր, սոցյալական քարտ, բանկային քարտեր և այլ իրեր:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և տարածքային քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։
Նա փետրվարի 7-ին, ժամը 4-ին, հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում, բերման ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումններ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: