Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. կա 8 վիրավոր

Փետրվարի 8-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Ծակքար գյուղի մոտակայքում,  տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծակքար գյուղի մոտակայքում բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սիփան Մ.-ն (ծնված 1992 թ.), ուղևորներ՝ Վասակ Մ.-ն, Գագիկ Մ.-ն, Հայկարամ Ե.-ն, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տիգրան Ս.-ն (ծնված 1987 թ.), ուղևորներ՝ Իռա Գ.-ն, Հեղինե Ա.-ն, Էրիկա Ա.-ն, Անուշ Ա.-ն և Վերոնիկա Ա.-ն, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները Անուշ Ա.-ի և Վերոնիկա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Տեսանյութեր

Լրահոս