![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/56103_b.jpg)
Փետրվարի 8-ին, ժամը 00:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ափնագյուղ-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ափնագյուղ գյուղի վերջնամասում «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ սահել ձորը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: