
Գառնիկ Աթանեսյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գառնիկ Աթանեսյանին 2020թ. փետրվարի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ: